← Հետ դեպի նորություններ
Տեառնընդառաջ

Տեառնընդառաջի տոնակատարությունը Շենիկում

Փետրվար 14, 2026

Այս տարի Շենիկ համայնքում Տեառնընդառաջը նշվեց առանձնահատուկ ջերմությամբ։ Երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ գյուղի դպրոցի բակում վառվեց տոնական մեծ խարույկը, որը խորհրդանշում է Տիրոջն ընդառաջ գնալը և գարնան ավետիսը։

Միջոցառմանը մասնակցում էին թե՛ մեծահասակները, թե՛ երիտասարդները։ Նորապսակ զույգերը, ավանդույթի համաձայն, թռան կրակի վրայով՝ ակնկալելով օրհնություն և հաջողություն։

Խորհրդի անդամները պատրաստել էին նաև տոնական հյուրասիրություն՝ աղանձ և քաղցրավենիք բոլոր ներկաների համար։

Այսպիսի միջոցառումները նպաստում են համայնքային կապերի ամրապնդմանը և մեր ազգային ավանդույթների պահպանմանը երիտասարդ սերնդի շրջանում։

Տեառնընդառաջը Շենիկում տեսանյութ