Շենիկ համայնքը տարիներ շարունակ զրկված է որևէ տիպի կանոնավոր հասարակական տրանսպորտից: Գյուղն ունի ավելի քան 1000 բնակիչ, որոնց զգալի մասը աշխատում է մարզկենտրոն Արմավիրում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Տրանսպորտի բացակայությունը ստեղծում է մի իրավիճակ, երբ բնակիչները հաճախ զրկվում են աշխատանքի վայր հասնելու տարրական հնարավորությունից, ինչը ժամանակի ընթացքում վերածվում է լուրջ սոցիալական և տնտեսական ճգնաժամի:
Առանձնահատուկ մտահոգիչ է մեր երիտասարդության և ուսանողների հարցը: Համայնքն ունի ավելի քան 30 ուսանող, ովքեր սովորում են Արմավիրի և Երևանի բարձրագույն ու միջին մասնագիտական հաստատություններում: Նրանք ամեն օր բախվում են անհաղթահարելի դժվարությունների. տրանսպորտի բացակայությունը ոչ միայն խոչընդոտում է նրանց կրթության բնականոն ընթացքին, այլև ստեղծում է հսկայական ֆինանսական և ժամանակային ծանրաբեռնվածություն ընտանիքների համար: Շատերը ստիպված են լինում օգտվել թանկարժեք տաքսի ծառայություններից կամ հույսը դնել պատահական մեքենաների վրա:
Այս հրատապ հարցը տարբեր տարիներին բազմիցս բարձրաձայնվել և քննարկվել է թե՛ համայնքապետարանի, թե՛ մարզպետարանի հետ, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ մինչ օրս որևէ գործնական և շոշափելի լուծում չի տրվել:
Պաշտոնական հարցումների և իրավական հիմնավորումների ներկայացում Բաղրամյանի համայնքապետարան և մարզպետարան:
Բնակիչների և ուսանողների շրջանում լայնածավալ ստորագրահավաքի կազմակերպում՝ խնդրի հրատապությունը փաստելու համար:
Խնդրի լուսաբանում սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում՝ պատկան մարմինների ուշադրությունը գրավելու համար:
Տեսանյութում երիտասարդները ներկայացնում են իրենց դիրքորոշումը և առաջարկները: