Շենիկի երիտասարդները համոզված են՝ մեր տունը սկսվում է մեր բակից, իսկ մեր հայրենիքը՝ մեր համայնքից։ Մենք ապրում ենք մի վայրում, որտեղ բնությունն ու մարդը պետք է լինեն մեկ ամբողջություն, և այդ ներդաշնակության առաջին պայմանը մաքրությունն է։
«Երբ երիտասարդությունը հոգ է տանում բնության մասին, նա հոգ է տանում իր վաղվա օրվա մասին։ Մեր նպատակն է Շենիկը տեսնել որպես մարզի ամենականաչ և ամենամաքուր բնակավայրերից մեկը։»
Հերթական շաբաթօրյակի շրջանակներում Երիտասարդական խորհրդի անդամները և կամավորները միավորեցին իրենց ուժերը՝ Շենիկն ավելի գեղեցիկ և խնամված դարձնելու համար։ Սա պարզապես աղբահանություն չէր, սա մտածելակերպի փոփոխություն է և սեր՝ սեփական հողի հանդեպ։
Լուսանկարներ շաբաթօրյակից





